ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մեզ ո­չինչ դաս չի լի­նում

Մեզ ո­չինչ դաս չի լի­նում
31.01.2020 | 11:07
Մեր երկ­րում ար­դեն ա­մեն ինչ ծաղր ու ծա­նա­կի է վե­րած­վել։ Ոչ մի ա­ռողջ միտք, վեր­լու­ծու­թյուն, քայլ, խոսք տեղ չու­նեն։ Կա­ռա­վար­ման օ­ղա­կում խել­քի ու մտ­քի հա­մընդ­հա­նուր սով է։ Այն մե­թոդ­նե­րը, ո­րոն­ցով այ­սօր աշ­խա­տում է իշ­խա­նու­թյու­նը, և այն գոր­ծիք­նե­րը, ո­րոն­ցով փոր­ձում է պայ­քա­րել ընդ­դի­մա­խոս­նե­րի դեմ, ան­հե­թե­թու­թյուն են։ Թատ­րոն՝ ան­տա­ղանդ ու ան­հա­ջող դե­րա­կա­տար­նե­րով։ Ա­մեն ան­գամ թվում է, թե էլ հնա­րա­վոր չէ դրա­նից ներքև գա­հա­վի­ժել, բայց ա­վաղ։ Չենք խո­սի քծ­նան­քի «գոր­ծիք» գր­չից ու բա­նա­կի օ­րը բե­մադր­ված կի­նո­յից։ Դրանց անտ­րա­մա­բա­նա­կան բնույ­թի, զա­վեշ­տի ու ող­բեր­գու­թյան մա­սին գի­տակ­ցում են գրե­թե բո­լո­րը։ Պար­զա­պես մի նկա­տա­ռում. ե­թե ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նից ա­զատ­վե­լու միակ «զեն­քը» գրիչն է, ու­րեմն աշ­խար­հի բո­լոր օ­րենք­ներն ան­պետք են, բա­րո­յա­կա­նու­թյան նոր­մե­րը՝ ան­տե­ղի։ Ե­թե բա­նա­կի օ­րով աս­ֆալ­տին «փռած­նե­րը» լի­նեին ան­գամ թմ­րա­մոլ­ներ, ա­պօ­րի­նի զի­նամ­թեր­քի ար­սե­նալ ու­նե­ցող­ներ, միևնույն է, դա այն օ­րը չէր, որ նման բե­մադ­րու­թյուն ա­նեին։ Դա ոչ այլ ինչ էր, ե­թե ոչ վե­րա­բեր­մունք բա­նա­կի ու զին­վո­րի հան­դեպ։ Ինչ­պես կա­րե­լի էր այդ նվի­րա­կան օրն այդ­պես փչաց­նել, հա­րա­մել։ Իսկ երբ պարզ­վեց, որ բեր­ման են­թարկ­ված­նե­րը ոչ ա­պօ­րի­նի զենք ու­նեն, ոչ էլ ան­գամ թմ­րա­մոլ են, ակն­հայտ դար­ձավ, թե որ­քան ան­կարևոր է իշ­խա­նու­թյան հա­մար բա­նա­կը։ Դուք ձեզ քա­ղա­քակր­թող իշ­խա­նու­թյուն եք հա­մա­րում, ճիշտն ա­սած, չգի­տեմ՝ զու­գա­րա­նա­կոն­քից այն կողմ ինչ քա­ղա­քակր­թա­կան չա­փո­րո­շիչ­ներ եք սահ­մա­նել, բայց հաս­տատ դուք չէ, որ հա­սա­րա­կու­թյա­նը «կր­թո­ղի» դե­րում պի­տի հան­դես գաք։
Սա­կայն այ­սօր ար­դեն իշ­խա­նու­թյան խն­դիր­նե­րը, բաց­թո­ղում­ներն ու ո­րակն ախ­տո­րո­շե­լու ժա­մա­նա­կը չէ։ Ա­վարտ­վել է նաև «թո­ղեք, թող աշ­խա­տեն»-ի ժա­մա­նա­կը։ Աշ­խա­տե­ցին 2 տա­րի, ու հի­մա ո՞րն է մեր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը։ Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից ըն­դա­մե­նը ժա­մեր ա­ռաջ «ճտի­կով» գրի­չի մա­սին ենք բո­լորս գի­տա­հե­տա­զո­տա­կան-մի­տա­հե­տա­զո­տա­կան խոր վեր­լու­ծու­թյուն­ներ ա­նում։ Մինչ­դեռ մեր գոր­ծո­ղու­թյուն­ներն ու քայ­լե­րը լրիվ այլ հար­թու­թյու­նում պի­տի լի­նեին, մեզ դաս չի լի­նում ո­չինչ, ոչ հարևան­նե­րի չա­րա­միտ նկր­տում­նե­րը, ոչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան օր օ­րի մե­ծա­ցող վտանգ­նե­րը, ոչ մեր քթի տակ ըն­թա­ցող վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րը։ Ոչ մի բան։ Մեզ, բա­ցի ՍԴ նա­խա­գա­հի հե­ռա­ցու­մից, նախ­կին իշ­խա­նու­թյան այս կամ այն չի­նով­նի­կին բռ­նե­լուց ու երկ­րի խն­դիր­նե­րի ողջ բեռն ա­մեն ան­գամ նախ­կին­նե­րի ժա­ռան­գու­թյուն հա­մա­րե­լուց, ո­չինչ չի հե­տաք­րք­րում։ Որ­քա՞ն պի­տի այս տե­ղապ­տույ­տում մնանք։ Որ­քան պի­տի մեր ժա­մա­նակն ու ռե­սուրս­նե­րը ծախ­սենք այս ան­միտ, անպ­տուղ քն­նար­կում­նե­րի վրա և մեծ հաշ­վով էլ ժա­մա­նակ ու­նե՞նք ար­դյոք մեզ նման «շռայ­լու­թյուն­ներ» թույլ տա­լու հա­մար։
Այս­պի­սի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում դժ­վար է ա­սել, թե որն է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ել­քը։ Ո­մանք ա­սում են, թե ժա­մա­նակն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը սթափ­վեն, կանգ առ­նեն։ Սա՞ է լու­ծու­մը։ Հա­զիվ թե, ո­րով­հետև դժ­վար է փո­խել մարդ­կանց էու­թյու­նը, տե­սա­կը, բնույթն ու ո­րա­կը։ Մյուս­նե­րը պն­դում են, թե պետք է օր ա­ռաջ ա­զատ­վել այս իշ­խա­նու­թյուն­նե­րից։ Ա­սել է՝ հեր­թա­կան ցն­ցու­մը պի­տի լի­նի։ Սա էլ մի քա­նի ա­ռում­նե­րով է շատ վտան­գա­վոր։ Հե­տո էլ մինչև հի­մա դեռ չու­նենք այդ հար­ցի շուրջ հա­մախ­մբ­ված ընդ­դի­մու­թյուն, ո՞վ է այդ շար­ժու­մը գլ­խա­վո­րե­լու, և ու՞մ ժո­ղո­վուր­դը կտես­նի որ­պես ընդ­դի­մու­թյուն։ Այս տե­սան­կյու­նից ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը կար­ծես նույն սանդ­ղա­կի վրա են՝ օր օ­րի ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը կորց­նող իշ­խա­նու­թյուն և ար­դեն վս­տա­հու­թյունը կորց­րած ընդ­դի­մու­թյուն։ Գնալ ար­տա­հե՞րթ, թե՞ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի։ Իշ­խա­նու­թյան հա­մար ար­տա­հերթ ընտ­րու­թյունն ինք­նաս­պա­նու­թյուն կլի­նի, իսկ ե­թե այս բո­լոր տար­բե­րակ­նե­րը չաշ­խա­տեն, ա­մեն ինչ կլի­նի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րով։ Իսկ թե մինչ այդ այս իշ­խա­նու­թյունն ին­չեր կա­նի, միայն կա­րե­լի է են­թադ­րել։ Բայց եր­բեք չպետք է մո­ռա­նալ, որ ուր­բա­թը շա­բա­թից շուտ է գա­լիս։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ